19:40- «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ արձակուրդից վերադառնալուց հետո հաստատվել է Covid-19 վարակը։ Ֆրանսիական L’Equipe-ը հաղորդում է, որ այդ ֆուտբոլիստներն են Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը: |armsport.am|
11։10- Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 38 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1548 է: Ապրիլի 16-ից հետո կորոնավիրուսով վարակման թվերից ամենաբարձր ցուցանիշը այսօր է գրանցվել: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
10:00- Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբերի 5-7-ին: Սեպտեմբերի 3-4-ը պատվաստանյութը կբաշխվի Մոսկվայի պոլիկլինիկաներին: Փորձարկումներին 40 000 մարդ կմասնակցի: Կամավորները պատվաստումից առաջ հետազոտություններ կանցնեն, որից մի քանի օր անց հնարավոր կլինի ներարկում անել: |tert.am|