Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․09․20 (թարմացվող)

15։55-  ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 4,729 -ի։ Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,000,048-ի։ Մեկ օրում գրանցվել է մահվան 123 դեպք․ մահացածների ընդհանուր թիվը հասել է 17,299-ի։ Ապաքինվել է 815,705 մարդ, որից 6,318-ը՝ վերջին մեկ օրում։ |24news.am|

 

11։55- Արդեն 8 ամիս է՝ ապրում ենք COVID-19-ի պայմաններում, և հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են ու ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը ու կյանքեր փրկենք։ Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է և կարող է մահացու լինել բոլոր տարիքի մարդկանց համար։ Առանց վերահսկողության բնականոն կյանքին վերադառնալն աղետի բաղադրատոմսն է։ [ԱՀԿ ղեկավար] |tert.am|

 

11։13- Սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,510 է: Երկրում այսօր վարակից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,243 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|

 

11։04-  Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ: Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Ֆրանսիայում 11-ից 18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: |azatutyun.am|

 

10։13- Մոսկվայում մինչ ուսումնական տարվա սկիզբը թեստավորվել են կրթական համակարգի բոլոր աշխատակիցները։ Ավելի քան 180 հազար մարդ հանձնել է ՊՇՌ թեստ։ Թեստավորված անձանց 3 %-ի, այսինքն մոտ 5,500 մարդու թեստերի պատասխանը եղել է դրական։ Նրանք բոլոր կլինեն բժիշկների հսկողության տակ և չեն ներկայանա աշխատանքի։ |hetq.am|

 

09։49-  Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 45,961 նոր դեպք է հայտնաբերվել: Երկրում համավարակի սկզբից ի վեր հաստատվել է վարակի 3,908,272 դեպք, որից 3,097,734 մարդ արդեն ապաքինվել է: Վերջին 1 օրում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 553 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 121,381 է: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով