Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:

Այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, Գարդեզ քաղաքում պայթել Է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել Է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:

Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով