Թուրքիան երկարաձգել է Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքների անցկացման ժամկետը |tert.am|

tert.am: Թուրքիան որոշել է երկարաձգել Միջերկրական ծովում իր կողմից անցկացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների անցկացման ժամկետը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` Անկարան Navtex-ի նոր ծանուցագիր է թողարկել, որի համաձայն՝ Oruç Reis նավը կշարունակի իր աշխատանքները Միջերկրական ծովի արևելյան հատվածում մինչև սեպտեմբերի 12-ը, այնինչ սպասվում էր, որ այդ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 1-ին: Նշվում է, որ նավն իր աշխատանքները շարունակելու է Կիպրոսի ափերի մոտակայքում` Ataman և Cengiz Han նավերի հետ միասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով