tert.am: Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Այս մասին Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Մեր հարաբերությունները բավականին լայն շրջանակ են ընդգրկում: Մեր հարցազրույցի ժամանակը սահմանափակ է, որպեսզի թույլ տա ուրվագծել հայ-ռուսական փոխհամագործակցության համալիր հարցերը, որոնք վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում և անվտանգության հարցում համագործակցությանը: Մեր համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա: Ռուսաստանը չի խախտում հավասարկշռությունը տարածաշրջանում: Հայաստանն էլ տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Մեր համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- նշել է Մնացականյանը: