Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգավորական մանդատը վերկանգնելու հարցով վերաքննիչ բողոքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։

Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշմամբ մերժել էր վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։

«Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։

Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։

«Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով»,- գրել է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացավ, որ գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացի համապատասխան ակտերն ստանալուց հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով