Համավարակի պատճառով Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել |tert.am|

tert.am: 2020 թվականի երկրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն ամենամեծ անկումն է գրանցել 1998 թվականից ի վեր: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ներկայացրած տվյալներին:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ Թուրքիայի տնտեսությունը 2020 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կրճատվել է 9,9%-ով:

«Մենք գիտեինք, որ մեզ վրա կզգանք հարյուրամյակի ամենաճգնաժամային համավարակի հետևանքները, որոնք երկրորդ եռամսյակում հանգեցրել են աշխարհի շատ երկրների տնտեսական ցուցանիշների անկմանը»,-հայտարարել է Ալբայրաքը:

Միևնույն ժամանակ, թուրք նախարարը բավականին լավատես է և հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ամուր հիմքերի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով