armtimes.com։ Իրանը չափազանց թանկ կվճարի, եթե որոշի ԱՄՆ-ի դեմ ուղղված ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմել:
Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է TACC-ը:
«Մենք նրանց փոխարեն հուսով ենք, որ նրանք ոչ մի հիմարություն չեն անի: Եթե նրանք դա անեն, որոշեն ԱՄՆ-ի դեմ որեւէ ռազմական հնարքի դիմել, ապա այնքան թանկ կվճարեն, որքան դեռ ոչ ոք չի վճարել»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ առկա ներկայիս լարվածությունը:
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում Իրանի հետ հնարավոր ուղիղ բախումներից Օրմուզի նեղուցում՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենապատրաստված զինծառայողները, աշխարհի լավագույն տեխնիկան, ամենալավ եւ մահացու խոցող ռազմական նավերը, որոնք իրենք այդքան էլ չեն ցանկանում օգտագործել, բայց եթե Իրանը ստիպի, անպայման կկիրառեն: