Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․08․20 (թարմացվող)

17։52- ՇՎՏՄ-ն կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի շարք խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում: Մասնավորապես՝ թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները, բացակայել են ախտահանիչները, սպասարկումն աշխատակիցների կողմից իրականացվել է առանց դիմակների:

 

13։53- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու ԲԿ-ի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան։ Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է նախարարությունը: [ԱՆ խոսնակ]

 

12։56- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատներից մեկի խոսքով՝ իրենց ասվել է, որ բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան՝ հավելելով, որ իրենք դեմ են դրան: Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը նշում է, որ նախարարի հրամանով՝ մարզերում բացված COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում։ Հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար այսօր է կազմակերպվում տեղափոխումը, որ հասցնեն ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում։

 

11։08- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։53- Թարմացված  31.08.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43781 (+31)
Առողջացածներ – 37722 (+72)
Փաստացի բուժվողներ -4912
Ընդհանուր թեստեր – 205940 (+490)
Մահվան ելքեր – 879 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –268 (+1) [ՀՀ ԱՆ]

 

10։34- 6-ամսյա պայքարից հետո «Էրեբունի» ԲԿ-ից դուրս են գրվում COVID-19 վարակով վերջին հիվանդները: Բժշկական կենտրոնն անցնում է իր բնականոն աշխատանքային ռիթմին:

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով