armenpress.am: Քաբուլում սպանվել Է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդականն սպանվել Է օգոստոսի 30-ի երեկոյան իր տան մոտ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հայտարարության մեջ դատապարտել Է սպանությունը՝ այն համարելով ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: