Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․08․20 (թարմացվող)

15։30- Ռուսաստանի 83 շրջանում կորոնավիրուսով վարակման 4,993 նոր դեպք է հաստատվել։ Մահացել է 83 պացիենտ, ապաքինվել՝ 2,405-ը։ Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 995,319 մարդ, նրանցից ավելի քան 17,1 հազարը մահացել է, 809 հազար մարդ ապաքինվել է։ |24news.am|

 

10։59-  Օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,487 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1.240 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|

 

10։38- Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 25,2 միլիոնը, զոհերինը` 846 հազարը, շուրջ 16,6 միլիոն մարդ բուժվել է: Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում ՝ Հնդկաստանը, որը համաշխարհային ռեկորդ է սահմանել օրվա կտրվածքով նոր դեպքերի քանակով՝ երեկ հաղորդվեց մոտ 79 հազար նոր դեպքի մասին: |azatutyun.am|

 

10։18-  Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիայիայի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Նախարարները համաձայնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել 1 Վիետնամը՝ որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար։ |armenpress.am|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով