Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․08․20 (թարմացվող)

19:25- Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ։ Համանման բողոքի ցույցեր են եղել նաև Լոնդոնում և Փարիզում, որոնք, ի տարբերություն Բեռլինի, մարդաշատ չեն եղել։ |hetq.am|

 

18:20- Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը նախօրեին ավելացել է 4980-ով։ Համավարակի սկզբից երկրում ընդհանուր հաստատվել է վարակման 990 326 դեպք։ Հիվանդությունից երկրում նախօրեին մահացել է 68 մարդ, բուժվել է 2 599 մարդ։ Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17 093-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը 806 982 է։ |tert.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով