Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․08․20 (թարմացվող)

19:45-  ԲՏԸՄ և ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են Արմավիրի մարզում: Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։ Դիմակ չկրող անձանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

 

18:05- Արցախում COVID-19-ը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը:  Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:25- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

11:15- Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Կատարվել է 1471 նոր թեստավորում, մահվան դեպքերի թիվն ացելացել է 5-ով։ Այսպիսով, ունենք ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով