Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․08․20 (թարմացվող)

19։10- Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 97 հազար 426 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: |armenpress.am|

 

16:55- Վրաստանը  բնակչության 10-20 տոկոսի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հայտ է ներկայացնում:  Հայտը ներկայացվում է պատվաստանյութերի համաշխարհային դաշինք. սա միասնական հարթակ է, որի միջոցով երկրները հնարավորություն կստանան օգտվելու պատվաստանյութից, երբ հայտը հաստատվի եվրոպական կամ ամերիկյան կարգավորիչների կողմից։ |shantnews.am|

 

15:15- Հունգարիան սեպտեմբերի 1-ից կրկին փակում է սահմանները օտարերկրացիների առաջ` կորոնավիրուսի աճող դեպքերի պատճառով:
Արտերկրից հայրենիք վերադարձող հունգարացիներին էլ կարող են կարանտինից դուրս գալ միայն կրկնակի բացասական թեստից հետո: Վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, սահմանափակումները ուժի մեջ կմնան առնվազն մեկ ամիս: |azatutyun.am|

 

12:45- ԱՄՆ-ում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում։ 25-ամյա բնակիչն ապրիլին վարակվել-ապաքինվել էր, սակայն մայիսին կրկին վարակվել էր, հիվանդությունն ավելի ծանր էր ընթացել: Միևնույն ժամանակ տղամարդը վիրուսի նկատմամբ հակամարմիններ է ունեցել: |livescience.com| |tert.am|

 

11:50- Ադրբեջանի իշխանությունները որոշում են ընդունել երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգելու մասին։ Մինչ այժմ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 35 986 դեպք, 33 461 ապաքինվել է, 527-ը՝ մահացել։ |tass.ru||shantnews.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով