21։00- Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի սահմանած կանոնների խախտումներ․ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտորն]
20։20- Այսօր ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերի ընթացքում խախտումներ արձանագրվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն: Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ: [ՍԱՏՄ]
20։05- Օգոստոսի 29-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա։ Առողջացել է մարզի 537 բնակիչ։Արձանագրվել է մահվան 40 դեպք: [Շիրակի մարզպետարան]
12:30- Արցախում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ [ԱՀ ԱՆ]
11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10:55- Օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 1726 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։ [ՀՀ ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․08․20