shantnews.am: Վրաստանը բնակչության 10-20 տոկոսի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հայտ է ներկայացնում: Այդ մասին վրացական Առաջին ալիքի եթերից հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն.
«Վրաստանի հայտն արդեն կազմվում է: Հուսով եմ, որ երբ այն հասանելի դառնա, Վրաստանը պատվաստանյութ կստանա: Խոսքը առաջին փուլում բնակչության 10-20 տոկոսին բավարարելու մասին է՝ շուրջ 400.000-ից 700.000 մարդ»:
Նրա խոսքով՝ հայտը ներկայացվում է պատվաստանյութերի համաշխարհային դաշինք.
«Սա միասնական հարթակ է, որի միջոցով երկրները հնարավորություն կստանան օգտվելու պատվաստանյութից, երբ հայտը հաստատվի եվրոպական կամ ամերիկյան կարգավորիչների կողմից»,- մանրամասնել է Գամկրելիձեն: