Վարչապետը Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում է. բնակիչները բողոքում են քանդված ճանապարհներից |armtimes.com|

armtimes.com: Սյունիք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք: Գյուղի մուտքի մոտ հավաքվել էին համայնքի բնակիչները, վարչապետին ողջունելուց հետո նրանք հայտնեցին, որ իրենց համայնքի առաջնային խնդիրներից մեկը քանդված ու անբարեկարգ ճանապարհներն են: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խնդրին ինքը տեղյակ է, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսված է ծրագիր՝ Անգեղակոթ տանող միջպետական ճանապարհի կառուցման ու նորոգման համար:

Պարզվեց, վերջին անգամ համայնք տանող ճանապարհները վերանորոգվել են 1981 թվականին: Բնակիչները խնդրեցին փոքր-ինչ ընդլայնել ճանապարհի նախանշված հատվածը՝ բացի մինչեւ գյուղ տանող ճանապարհից ներառելով նաեւ գյուղամիջյան հատվածը: Վարչապետը հայտնեց, որ ինքը քաջատեղյակ է խնդրին, 6 կմ ճանապարհն անցել են 45 րոպեում եւ հայտարարեց, որ հայաստանում անկասկած չի մնալու չհիմնանորոգված, քանդված ճանապարհ, հաջորդ տարվա ասֆալտապատման ծրագիրը հնարավոր է իրականացվի երկու փուլով՝ գյուղամիջյան հատվածը եւս ներառելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով