Ուկրաինան նոր Ռադա է ընտրում |shantnews.am|

shantnews.am: Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ին, կփակվեն 20։00-ին, հայտնում է Корреспондент.net-ը։

ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարի հաջորդ 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 5-ը։

Մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։

Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Ուկրաինացիները վերջին անգամ են այդ կերպ։ Ըստ Ընտրական նոր օրենսգրքի՝ հաջորդ ընտրությունները կանցացվեն կուսակցական բաց ցուցակներով։

Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է 22 կուսակցությունից 2747 թեկնածու։

Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 34 մլն քաղաքացի։ Ընտրություններում ֆավորիտը Զելենսկու «Ժողովրդի ծառան» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցումների մասնակցած ուկրաինացիների 36․5 տոկոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով