800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 1-ից մինչ այսօր և Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: Այս մասին օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, նրանց մի մասը ժամանել էր Բեյրութի պայթյունից առաջ, բայց հուլիսի 1-ից հետո, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան, մյուս մասն էլ՝ պայթյունից հետո: Այս հոսքը շարունակական է, շաբաթը երկու անգամ Բեյրութից Հայաստան եկող թռիչք ունենք, գրեթե բոլոր թռիչքները լի են գալիս»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով