Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին |tert.am|

tert.am: Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին, ինչպես հայտնում է belta.by-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել իր և ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի միջև: 

Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին, քանի որ ՌԴ նախագահն «այն փորձարկել է իր ընտանիքի վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ պատվաստվել է իր դուստրը:

«Նրանք շատ լրջորեն են փորձարկումների փուլերն անցել: Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը:

Ավելի վաղ Պուտինը հաստատել էր, որ Բելառուսը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա ռուսական պատվաստանյութը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով