Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա. Արգիշտի Քյարամյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԱԾ-ից կադրային որևէ արտահոսք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ 

Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերին, Քյարամյանը նշեց, որ Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա։ Քյարամյանը լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ չի պատասխանում հարցերին միայն այն տրամաբանությամբ, որ ԱԱԾ սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, որը մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով