Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․08․20 (թարմացվող)

17։51- Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Երկրի նախագահը հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին, քանի որ ՌԴ նախագահն «այն փորձարկել է իր ընտանիքի վրա»: |tert.am|

 

14։59- Գերմանիայի ամբողջ տարածքում, բացառությամբ մեկ շրջանի, 50 եվրո տուգանք է սահմանվել դիմակների կրման ռեժիմը չպահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ |aysor.am|

 

12։59- Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,455-ի։ Ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով ու հասել 1196-ի։ |aliq.ge|

 

11։13- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 24,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ։ Եվրոպայում դեպքերի թիվը վերջին շրջանում ավելանում է, այնտեղ վախենում են վարակի երկրորդ ալիքից: Իսպանիայում 6 տարեկանից բարձր աշակերտները դասերի ընթացքում պետք դիմակ կրեն: |azatutyun.am|

 

10։46-  Թուրքիայում օգոստոսի 27-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, հաստատվել է վարակի 1,491 նոր դեպք, առողջացել է 995 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 263,998 և մահվան 6,209 դեպք։ |ermenihaber.am|

 

10։29- Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 44,235 նոր դեպք, մահացել է 984 մարդ: Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է 3 միլիոն 761,391 դեպք, որից 118,649-ը՝ մահվան ելքով։ |shantnews.am|

 

10։01- Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչև 2021թ. կեսը ողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով ապահովել։ Երկիրն արդեն պայմանագրեր է ստորագրել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական և ամերիկյան Pfizer ընկերությունների հետ 120 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու համար: |tert.am|

 

09։44- Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,000 նոր դեպք է գրանցվել, ինչը երկրում համավարակի սկզբից ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Ներկայիս տվյալներով՝ երկրի բուժհաստատություններում կորոնավիրուսից բուժվում է 4,535 վարակակիր, որոնցից 381-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: |tert.am|

 

09։37- Կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդել, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել նրանց մոտ, ինչպես նաև խաթարել հոգեկան առողջությանն աջակցող ծառայությունների աշխատանքը: Մինչև համավարակն էլ մարդկանց հոգեկան առողջական վիճակը համաշխարհային առողջապահության մոռացված հարցերից մեկն է եղել։ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում հոգեկան խանգարում ունի, 3 միլիոնն ամեն տարի մահանում է ալկոհոլի չարաշահումից, և ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է գրանցվում։ [ԱՀԿ ղեկավար] |tert.am|

 

09։30-  Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 260,000 դեպք է գրանցվել: Ավելի քան 210,000 վարակակիր ապաքինվել է, 4786-ը՝ մահացել: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով