Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․08․20 (թարմացվող)

17:48- ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրային սննդի օբեկտներում արձանագրել են սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու, խոհանոցում և սանհագույցում օգտագործված դիմակների համար նախատեսված փակվող աղբաման ունենալու, իսկ իրացման ցանցում՝ ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում ճշգրիտ գրառումների, ինչպես նաև դիմակը պատշաճ կրելու հետ կապված խախտումներ:

16։51- ԱԻ նախարարի տվյալներով՝ ԱԻՆ-ում մինչ օրս արձանագրվել է 91 դեպք: Դեպքերի մեծ մասի պարագայում վիրուսը դրսից է բերվել: Նախարարի խոսքով՝ ունեցել են մահվան 2 և ինքնամեկուսացման 380 դեպք: Այժմ 4 վարակակիր կա: |shantnews.am|

 

16։07- Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել։ Այս մասին հայտնել է ԱՆ խոսնակը։ Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են։ |civilnet.am|

 

11։20- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։51- Թարմացված  28.08.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43451 (+181)
Առողջացածներ – 37264 (+276)
Փաստացի բուժվողներ -5052
Ընդհանուր թեստեր – 202253 (+1746)
Մահվան ելքեր – 869 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –266 (+1) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․08․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով