«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդն անթույլատրելի է համարել այն, որ Ռուսաստանում զինված խմբավորում է ստեղծվել «Բելառուսի տարածքում օգտագործման համար», գրում է meduza.io-ն:

Ըստ խորհրդի՝ Ռուսաստանում կամ որևիցե այլ երկրում նման խմբավորումների կազմավորումը «հակասում է միջազգային իրավունքին և բելառուսական հասարակության համախմբված դիրքորոշմանը»:

Կառույցից հայտնել են, որ Բելառուսում անցկացվում են «բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ, որոնց աջակցում է բելառուսների մեծ մասը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։

Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով