Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 24,5 միլիոնին, մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 24,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Եվրոպայում դեպքերի թիվը վերջին շրջանում ավելանում է, այնտեղ վախենում են վարակի երկրորդ ալիքից:

Իսպանիայում 6 տարեկանից բարձր աշակերտները դասերի ընթացքում պետք դիմակ կրեն:

Ֆրանսիայում ուսումնական տարին ժամանակին կսկսվի, բայց ավագ դպրոցի աշակերտներից` 11-ից 18 տարեկան, պահանջվում է դիմակներ կրել: Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջ քաղաքում պարտադիր դիմակ կրելու մասին: Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է՝ մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 հազար նոր դեպք է գրանցվել: Վարչապետ Ժան Կաստեքսն ասել է. – «Համաճարակը թափ է հավաքում, ուստի մենք պետք է միջամտենք, ավելի ճիշտ՝ շարունակենք լայնամասշտաբ հակազդեցություն ապահովել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով