Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։

Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների,  ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու, երկու պետություն մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։

Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է  որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի և բոլորը պետք է հասկանան դա։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ համատեղ զորավարժություններով իրենք ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողքին են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով