16։33- Դպրոցների վերաբացմանն ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ առցանց կրթվելու հնարավորությունն անհասանելի է եղել աշխարհի երեխաների մեկ երրորդի համար: Առնվազն 463 միլիոն երեխայի համար հեռավար ուսուցում հասկացողությունը գոյություն չի ունեցել, երբ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակվեցին։ Ազգային և տեղական արգելափակումների բարձրակետին դպրոցների փակման պատճառով գրեթե 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել։ |hetq.am|
12։48- Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Հայտնի է, որ օգոստոսի 27-ի առավոտյան այդ լուսանկարիչը հասցրել է այցելել միջոցառման, իսկ հետո ստացվել են նրա թեստի արդյունքները: Պարզվել է, որ վարակվածի հետ շփվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում՝ կառավարող կուսակցության 14 բարձրաստիճան ներկայացուցչիներ: |armenpress.am|
11։05- Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, ապաքինվածներինը՝ 15,8 միլիոնին։ Ղազախստանում կարանտինը խախտողների մասին տեղեղեկություն հայտնողներին մինչև 70 դոլար գումար են խոստանում: Ուկրաինայի կառավարությունը որոշել է փակել երկրի սահմանները օգոստոսի 29-ից միչև սեպտեմբերի 28-ը։ Ֆրանսիան պատրաստվում է վարակի երկրորդ ալիքին։ |azatutyun.am|
10։12- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 46,959 նոր դեպք է արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ երկրում կորոնավիրուսով 3,722,004 մարդ է վարակվել, որոնցից 117,756-ը մահացել է, 1,215-ը՝ վերջին մեկ օրում: |tert.am|
09։54- Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 260,000 դեպք է գրանցվել: Մահացել է 4,776 վարակակիր: |tert.am|
09։44- Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենց ստեղծած փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ անվտանգ է և իմունային արձագանք է առաջացնում տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների մոտ։ Գիտափորձին մասնակցել են 18-71 տարեկան կամավորներ: Նրանք բոլորը 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ: Պատվաստանյութը ստանալուց հետո ամենատարածված ախտանշաններն են եղել թուլությունը, գլխացավը, մկանային ցավն ու դողը: |tert.am|
09։37- Օգոստոսի 26-ի դրությամբ աշխարհի՝ բնակչությամբ երկրորդ ամենամեծ երկրում՝ Հնդկաստանում վարակման 3,305,253 դեպք է արձանագրվել, որոնցից 73,499-ը՝ վերջին մեկ օրում: Վերջին 24 ժամում արձանագրվել է մահվան 1015 դեպք, իսկ ընդհանուր առմամբ՝ 60,627: |tert.am|