Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․08․20 (թարմացվող)

16։24- Արցախում՝ միայն բուհերում, դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Հանրակրթական դպրոց հաճախող առաջին  դասարանցիները սեպտեմբերի 1-ին 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորում գիտելիքի օրվան: Ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում  են:  Դասերը  լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային  միջոցառումների կազմակերպումը: |artsakhpress.am|

 

14։09- Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ Կազմված արձանագրությունների միայն մոտ 6.5 տոկոսն է չեղարկվել. տուգանքների ճնշող մեծամասնությունը վճարվել է կամ ենթակա է վճարման: [ՀՀ ոստիկանություն]

 

12։39- ՀՀ Կառավարությունը որոշեց մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որը թույլ կտա սեպտեմբերին արտակարգ դրությունը չերկարաձգել։ Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միեւնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը:

 

11։11- Արցախում նոր կորոնավիրուս է հաստատվել 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։51- Թարմացված  27.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43270 (+203)
Առողջացածներ – 36988 (+262)
Փաստացի բուժվողներ -5153
Ընդհանուր թեստեր – 200507 (1938)
Մահվան ելքեր – 864 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –265 (+1) [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով