factor.am: Այսօր Կառավարության հեթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի արձանագրված դեպքերն ու հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում։
Նշենք, որ Կառավարության նիստերին հակահամաճարակային իրավիճակը ներկայացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս, սակայն, այսօր ներկա չէ նիստին։ Նրան փոխարինում է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե որն է պատճառը, որ Կառավարության նիստին նախարարը ներկա չէ, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ Արսեն Թորոսյանն առավոտվանից Ազգային ժողովում է, որտեղ բյուջեն է քննարկվում։ Դա է պատճառը, որ նա ներկա չէ Կառավարության նիստին։