12։40- Կարանտինին 21 օր կարգապահ կերպով հետևելուց հետո կարող եմ ասել, որ հաղթահարել եմ COVID-19-ը, բուժվել եմ։ Մտքերս այն մարդկանց հետ են, որոնք չեն կարողացել անել դա, և այն մարդկանց հետ, որոնք ավելի դժվար են հիվանդությունը տարել, քան ես։ Բոլոր նրանց, ովքեր այժմ պայքարում են՝ լավ մնացեք: [Դերասան Անտոնիո Բանդերաս] |tert.am|
12։00- Օգոստոսի 26-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,436 է: Կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,150 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
11։55- Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 23,9 միլիոնը, մահացել է մոտ 820 հազար, բուժվել՝ 15,6 միլիոն մարդ։ Ինդոնեզիայի Բալի կղզին օտարերկրյա զբոսաշրջիկների չի ընդունի մինչև տարեվերջ։ Արգենտինայում վարակի նոր դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել։ |azatutyun.am|
11։47- Հարավային Կորեայում արդեն 12-րդ օրն է, ինչ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվում 100-ից ավելի մարդու մոտ։ Օգոստոսի 25-ին երկրի իշխանությունները հայտնել են 280 նոր դեպքերի մասին։ Դրանով պայմանավորված՝ նրանք որոշել են Սեուլում և հարակից շրջաններում փակել դպրոցներն ու մանկապարտեզները։ Երեխաները հեռավար կրթություն կստանան մինչև սեպտեմբերի 11-ը՝ Բացառությամբ ավարտական դասարանների աշակերտների, որոնք դեկտեմբերին կմասնակցեն ընդունելության քննություններին։ |hetq.am|
11։44- Ղազախստանի Դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտորը ՌԴ-ի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ փոխըմբռնման համաձայնագիր է կնքել փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին: |armenpress.am|
11։57- Թուրքիայում օգոստոսի 25-ին նոր կորոնավիրուսից մահացել է 24 մարդ, հաստատվել է վարակի 1,502 նոր դեպք, առողջացել է 887 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 261,194 և մահվան 6,163 դեպք, ապաքինվել է 238,795 մարդ: |ermenihaber.am|
10։00- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 46,959 նոր դեպք է արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ երկրում կորոնավիրուսով մոտ 3,674,176 մարդ է վարակվել, որոնցից 116,666-ը մահացել է, 1,215-ը՝ վերջին մեկ օրում: |tert.am|
09։50- Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4,916 նոր դեպք է հաստատվել։ Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից 650 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 61,450-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 568,261-ի: |tert.am|
09։43- ՌԴ Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնը թույլտվություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումներ սկսել: ՌԴ անմիջական ներդրումների հիմնադրամից հայտնել են, որ ավելի քան 20 երկրից դիմումներ են ստացել դեղամիջոցի միլիարդ չափաբաժին ձեռք բերելու համար: Հայտնի է, որ երկիրը պայմանավորվածություն է ձեռք բերել հինգ երկրի հետ: |tert.am|
09։38- Բրազիլիայի նախագահի ավագ որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով: Նրա մոտ աշտանշաններ ի հայտ չեն եկել, և նա շարունակում է աշխատել տանից: Նախագահի որդին Հիդրօքսիքլորոքին է ընդունում որպես բուժման միջոց: Նախագահը ևս վարակվել էր կորոնավիրուսով. հուլիսի 25-ին նա հայտնել էր, որ իր թեստի պատասխանը բացասական է եկել: |tert.am|