17։10- Օգոստոսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացե է մարզի 529 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք: [Շիրակի մարզպետարան]
16։35- Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: Դպրոցներում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: [ԿԳՄՍ նախարարի տեղակալ] |civilnet.am|
11։36- Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել 3 քաղաքացի։ Մինչ այսօր վարակը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։52- Թարմացված 26.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43067 (131)
Առողջացածներ – 36726 (251)
Փաստացի բուժվողներ -5216
Ընդհանուր թեստեր – 198569 (+1696)
Մահվան ելքեր – 861 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –264 (+4) [ՀՀ ԱՆ]
10։07- Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում. սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Վարակի օջախն աշխատավայրը չի եղել։ |aravot.am|