Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն։ 1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից կավարտվեն ու դրանց կհաջորդեն իրավական գործընթացները»,- նշել է նախարարը։