Ալեքսեյ Նավալնիի թունավորումը չի բխում Ռուսաստանի ղեկավարության շահերից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է,որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը չի բխում ռուսաստանյան ղեկավարության շահերից:

Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, գերատեսչությունից ընդգծել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հանդիպման ընթացքում Մոսկվան պատրատսակամություն է հայտնել բաց և անկողմնակալ հետաքննել ոչ միայն Նավալնիի հետ կապված իրավճակը, այլև Սկրիպալների և Լիտվինենկոյի գործերը, որոնց թունավորման մասին կրկին հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները:

Նախարարությունից հավելել են, որ ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի դրսևորած շտապողականության վրա, որոնք արագորեն արձագանքել են Նավալնիի միտումնավոր թունավորման վարկածին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով