Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը

Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին:

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու ուղեկցողի համար մինչ այսօր բացառություն էր արվում թեստավորման պարտադիր պայմանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով