«Յանդեքս» ընկերությունը Բելառուսից դուրս է բերել իր աշխատակիցների մի մասին այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին ընկերության գրասենյակում խուզարկումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Մինսկի գրասենյակում ընդհանուր առմամբ կա շուրջ 300 աշխատակից, բոլորն աշխատում են հեռավար։
Աշխատակիցների որոշ մասն արդեն դուրս է բերվել երկրից, մնացածները տեղափոխվել են Մինսկից դուրս։