12:40- Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել Է սպառնալիքի տակ: Անհրաժեշտ Է վերականագնել զբոսաշրջության հատվածը: Բայց դա պետք Է տեղի ունենա՝ հաշվի առնելով մարդկանց անվտանգությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը։ Տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են կրկին կտրուկ ավելանալ, եթե զբոսաշրջությունը վերականգնվի՝ առանց հաշվի առնելու բնապահպանությունը։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] |armenpress.am|
12:25- Օգոստոսի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1429 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 13 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1150 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
12:20- Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 1․443-ի նոր դեպք է հաստատվել, մահացել է 18 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 6․139-ի։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 743 մարդ։ Մինչ օրս կորոնավիրուսից ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 237․908։ Այս պահին բուժում է ստանում 259․692 հիվանդ։ |ermenihaber.am|
12:10- Մշակման փուլում են տասնյակ հավանական պատվաստանյութեր, սակայն ոչ բոլորն են անցել անհրաժեշտ կլինիկական փորձարկումները։ Օգոստոսի 24-ին գումարված մամուլի ասուլիսին ԱՀԿ գլխավոր տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը։ Նախաձեռնությունը թույլ է տալիս կառավարությունների ու արտադրողների հետ համատեղ հասնել նրան, որ պատվաստանյութը հասանելի լինի ինչպես հարուստ, այնպես էլ ցածր եկամուտներով երկրներին։ Մշակման փուլում գտնվող պատվաստանյութերից կընտրվեն ամենաարդյունավետներն ու անվտանգները։ |civilnet.am|
11:25- Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 813 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 15,3 միլիոնը։ Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայում Կատալոնիայի կառավարությունը խստացնում է սահմանափակումները: Հոնկոնգում ասում են, որ բժիշկները կարողացել են նույնականացնել առաջին COVID-19-ով հիվանդին, որը լիովին բուժվելուց հետո կրկին վարակվել է կորոնավիրուսով: ԱՀԿ-ն մեկնաբանել է տեղեկությունը՝ ասելով, որ պետք չէ հապճեպ եզրակացություն անել, նույնիսկ եթե առկա է կրկնակի վարակման փաստված դեպքը: |azatutyun.am|