Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․08․20 (թարմացվող)

13։10- ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թ․ մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ [ՀՀ ԱՆ]

 

12։55-  Օգոստոսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացել է մարզի 529 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

11:05- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:02-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:48- Օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1299 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով