Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, մեկ օրում գրանցվել է 111 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1299 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով