tert.am: Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդանիի շրջանից ժամանած ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ:
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ:
Նրա փոխանցմամբ՝ երեկ Կաթնատու գյուղի մոտակայքում և սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի ամառային արոտավայրերը տեղի է ունեցել բախում: Հայերի և ադրբեջանցիների կողմից կա 11 բերման ենթարկված, որի պատճառով այսօր Նինոծմինդա շրջանի Ոստիկանության դիմաց ցույց է եղել: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածներից 3-ը հայկական գյուղերից են:
«Թուշերը և ադրբեջանցիները իրենց ոչխարներին տարել են արածեցնելու հայկական գյուղերի արոտավայրեր և դա խնդիր է առաջացրել և փոքրիկ բախում է եղել, որը հետո վերածվել է մասսայական բախման, ինչի արդյունքում, մեր տեղեկություններով, մի քանի մարդ վնասվել է, իսկ մի քանի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այդ պատճառով Նինոծմինդայի շրջանում այսօր ոստիկանության դիմաց տեղի հայերը բողոքի ցույց էին իրականացնում` պահանջելով, որ թուշերը և ադրբեջանցիները պատժվեն և հեռանան հայկական գյուղերի արոտավայրերից: Հիմնական պահանջը դա էր և ասում էին, որ եթե պահանջը չկատարվի, իրենք ինքնուրույն կլուծեն այդ հարցը»,- պարզաբանեց Էդուարդ Այվազյանը:
Շարունակությունը՝ tert.am-ում