ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է իրականացրել մարտական հենակետերում

Oգոստոսի 22-ին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում։

ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․Փիլոյանը Անդրանիկ Մակարյանին ներկայացրել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներն ու անձնակազմի մարտական պատրաստականությունը։

Գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել ընթացիկ աշխատանքները, զինծառայողների պատրաստվածության մակարդակը և հանձնարարականներ է տվել  ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով