16։30- Ռուսաստանում կորոնավիրուսի 4,744 նոր դեպք է գրանցվել, մահացել է 65 մարդ, ապաքինվել՝ 2456-ը։ Երկրում համավարակի բռնկումից ի վեր հաստատվել է վարակման 961,493 դեպք, 16,488 մարդ մահացել է, 773,095-ը՝ ապաքինվել։ |24news.am|
16։24- ԱՀԿ-ն չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, սակայն հորդորում է հապճեպ եզրակացություններ չանել: Այլ կորոնավիրուսներից հայտնի է, որ իմունիտետը պահպանվում է ինչ-որ ժամանակի ընթացքում: Առայժմ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ կա: Սակայն հետազոտությունները, որոնք այդ թվում վերաբերում են չեզոքացնող ռեակցիաներին, շարունակվում են։ |armenpress.am|
13։16- Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 16,096,723 մարդ, հայտնաբերվել է կորոնավիրուսի 23,605,542 վարակակիր, որից 812,757-ը մահացել է։ Վարակակիրների ու զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է: Հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, ՌԴ-ն։ Հայաստանն այժմ աշխարհում վարակակիրների թվով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։ |tert.am|
11։00- Օգոստոսի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,421 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,137 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|