Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության հրապարակում, Tut.by- ի և Euroradio-ի գնահատմամբ, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Ցուցարարները երթով առաջ են շարժվել, բայց նախագահ Լուկաշենկոյի նստավայրի մոտ նրանց ճանապարհը փակել են։
Այնուհետև ցուցարարները քաղաքի կենտրոնով քայլել են դեպի «Պլանետա» հյուրանոցը: Այստեղ տեղի ունեցած կարճ հանրահավաքից հետո նրանք գնացել են Պետական դրոշի հրապարակ:
Բելառուսի քաղաքներում բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակներում և երթեր կազմակերպում: Գրոդնո քաղաքում կա ավելի քան 10 հազար ցուցարար:
Nexta տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի Անկախության հրապարակում ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:
Լուսանկարը՝ Nexta-ի։