Վայոց ձորում և Սյունքում արձանագրվել են դիմակ չկրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները պատշաճ չվարելու դեպքեր․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։

ԱԱՏՄ արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագիտական թիմերն այսօր վերահսկողական աշխատանքները շարունակել են Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Սյունքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում:

Տեսուչների դիտարկման տիրույթում էին գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը, դեղատները, հյուրանոցները:

Արձանագրվել են մի շարք խախտումներ. մասնավորապես`չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները:

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով