21։30- Օգոստոսի 23-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Առողջացել է 525 բնակիչ, արձանագրվել է մահվան 39 դեպք: [Շիրակի մարզետարան]
20։55- ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան: ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արձանագրված շոշափելի դրական արդյունքը:
18։40- Վայոց ձորում և Սյունքում ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում էին գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը, դեղատները, հյուրանոցները: Արձանագրվել են մի շարք խախտումներ. չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները:
12:30- Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։
11:05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
11:03- Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]