hetq.am: Գերմանիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսի օրական ցուցանիշի ամենախոշոր աճը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտարարել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2034 նոր դեպք։ Սա ապրիլի վերջից ի վեր՝ օրական կտրվածքով կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշն է։ Կորոնավիրուսի նոր դեպքերի օրական առավելագույն աճը գրանցվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին՝ հասնելով ավելի քան 6000-ի։
Նոր դեպքերը հիմնականում գրանցվում են երկրի արևմտյան և հարավային երկրամասերում, ինչպես նաև Բեռլինում։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 232 082 է, ապաքինվել է 206 600-ը, իսկ մահացածների թիվը հասել է 9267-ի։
Մասնագետները նշում են, որ Գերմանիայի ողջ տարածքում առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճի միտում։
Շարունակությունը՝ hetq.am-ում։