hetq.am: Բեռլինի «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները օգոստոսի 22-ին սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Ինչպես «Deutsche Welle»-ին հայտնել է կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը, ներկայումս իրականացվում է Նավալնու համակողմանի ախտորոշում։
«Հետազոտության ավարտից և ընտանիքի համաձայնությունը ստանալուց հետո՝ նրա բուժող բժիշկները հայտարարություն կանեն հիվանդության և բուժման մեթոդների մասին»,- հավելել է Ցինգլը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։
Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշի խոսքերով՝ օգոստոսի 20-ին Նավալնին օդանավում վատացել էր, որը Տոմսկից մեկնում էր Մոսկվա։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ընդդիմադիր գործչին շտապ հոսպիտալացրել են։ Նա հոսպիտացվել է անգիտակից վիճակում և միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին։
Յարմիշը ենթադրում է, որ Նավալնուն հնարավոր է փորձել են թունավորել թեյի միջոցով։
Ավելին՝ hetq.am-ում