ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում «Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.
«Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը: Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն – ՏԻՄ – Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:
Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե հայաստանյան, և թե արտասահմանյան զբոսաշրջիկներին»: