Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․08․20 (թարմացվող)

19։06- Գերմանիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսի օրական ցուցանիշի ամենախոշոր աճը։ Օգոստոսի 22-ին  երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2034 նոր դեպք։ Նոր դեպքերը հիմնականում գրանցվում են երկրի արևմտյան և հարավային երկրամասերում, ինչպես նաև Բեռլինում։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 232 082 է, ապաքինվել է 206 600-ը, իսկ մահացածների թիվը հասել է 9267-ի։ |hetq.am|

 

18։29- Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից: Վերջին մեկ օրվա ընթացքում դեպքերի թիվն ավելացել է 28 հազար 11-ով: Կորոնավիրուսը հաղթահարել է 767 հազար 477 հոգի, մահացել՝ 56 հազար 194 մարդ: Թեստավորվել է 34 մլն 491 հազար 73 մարդ:  |armenpress.am|

 

15։54- ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ կորոնավիրուսի համաճարակը կհաջողվի հաղթահարել միայն 2022 թվականի վերջերին։ Կառույցի ղեկավարը ներկայիս իրավիճակը համեմատել է հարյուր տարի առաջ բռնկված իսպանական գրիպի հետ, որը հաջողվել է հաղթահարել շուրջ երկու տարի տևած պայքարի արդյունքում։ |azatutyun.am|

 

13։47- Եգիպտոսում հաստատվել է կորոնավիրուսի 97 հազար 148 դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: |armenpress.am|

 

13։33- Արաբական երկրներից կորոնավիրուսուվ վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: |armenpress.am|

 

13։21- Չինաստանում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում երկրում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: |armenpress.am|

 

13։14- Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 17 մարդ: |armenpress.am|

 

13։08- Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը, մահացածների թիվը՝ 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: |armenpress.am|

 

10։47-  Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 31,391 նոր դեպք է արձանագրվել: Երկրում համաճարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսով 3,536,488 մարդ է վարակվել, որոնցից 113,454-ը մահացել է, 1,031-ը՝ վերջին մեկ օրում: Բրազիլիան թե՛ կորոնավիրուսով վարակման դեպքերի, թե՛ մահերի թվով աշխարհում երկրորդն է: |tert.am|

 

10։37- Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 5,928 նոր դեպք է հաստատվել, մահացել է 504 մարդ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 59,610-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 549,734-ի: |tert.am|

 

10։30- Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել։ ՌԴ-ում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: Համաճարակի սկզբից մինչ այժմ երկրի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 256,000 դեպք է գրանցվել: Ավելի քան 202,000 վարակակիր ապաքինվել է, 4,720-ը՝ մահացել: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով