Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․08․20 (թարմացվող)

21։50- Երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ: [ԿԳՄՍ փոխնախարար]

 

20։59- ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, ։որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները (65 և ավելի տարիք ունեցողները` անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, չներկայանալ աշխատանքի:

 

19։50- Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան 6 սաներն ու  7 աշխատակիցները  երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխանները եղել են դրական։ Մանկատանը կատարվել է 60 նմուշառում։ 4 աշխատակիցները և 6 սաները  այսօր տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Մյուս 4 բուժաշխատողները բուժումը շարունակում են տանը։ [Շիրակի մարզպետարանի  առողջապահության բաժնի պետ] |shantnews.am|

 

18։23- Երևանում , թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ: [ԱԱՏՄ]

 

17:04- Oգոստոսի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում տեսուչների կողմից արձանագրված հիմնական խախտումները եղել են մարդկային կուտակումները, դիմակը ոչ ճիշտ կրելը, անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը։ [ԲԸՏՄ]

 

11։05- Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ

 

10։58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։53- Թարմացված  22.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42616 (+139)
Առողջացածներ – 35907 (+214)
Փաստացի բուժվողներ -5605
Ընդհանուր թեստեր – 193693 (1494)
Մահվան ելքեր – 850 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –254 (+1) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․08․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով