Օմսկի № 1 շտապօգնության հիվանդանոցի բժիշկները, որի վերակենդանացման բաժնում է Ալեքսեյ Նավալնին, թույլ են տվել վերջինիս տեղափոխել Գերմանիա, այդ մասին հայտնում է Օմսկի «Город55» լրատվամիջոցը։
Որոշումը կայացվել է կոնսիլիումի ժամանակ, որին ներկա է եղել նաև Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան։ Ըստ տեղեկությունների՝ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա մի քանի ժամվա ընթացքում։ Հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլիյ Կալինիչենկոյի խոսքերով բժիշկները «վերջնականապես բացառել են թունավորումը»։
«Մեր ախտորոշումը բարդացումների վերաբերյալ բացատրում է Նավալնիի վիճակը, նրա արյան ու մեզի մեջ որևէ այլ նյութ չի հայտնաբերվել»,- ասել է Կալինիչենկոն։